Ղարաբաղաադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր: Սպասելի էր, որ ադրբեջանցիները պետք է կրակեին, և ամենևին առաջին անգամ չէ, որ այդ երկիրը վտանգում է խաղաղ բնակչությանը: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ նման գործողությունների դիմել: Միաժամանակ, այդ երկիրը չի համաձայնում միջադեպերի հետքննությանը,քանի որ միանգամից կպարզի, որ ինքն է նախահարձակ եղել:
«Բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ: Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ մարդիկ նախապատրաստվում են պատերազմի, լռություն են պահպանում, իսկ եթե նմանօրինակ միջադեպերը միայն ներքաղաքական սպառման համար են, ապա ամեն ինչ ճիշտ է արված: Սպանված երեխայի լուսանկարը ցուցադրելը շատ լավ է աշխատում »,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո կոնսոլիդացիա է՝ դիմակայելու արտաքին վտանգին: Ինչ վերաբերում է հուլիսին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա, Ակեքսանդր Իսկանդարյանի խոսքով, ի տարբերություն ժողովրդավար ԼՂՀ-ի՝ Ադրբեջանում շատ վաղուց ընտրություն չի կայանում, այնտեղ, ըստ էության, միապետություն է: «Եթե Ալիևը հեռացվի իշխանություններից, դա կլինի կամ վախճանվելու կամ հասարակական պայթյունի արդյունքում»,- նշեց բանախոսը:
Վերջում քաղաքագետն անդրադարձավ G20-ի գագաթաժողովին՝ նշելով, որ գագաթաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիական հարցին, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, հնարավոր է՝ արծարծվի նաև Արցախյա հարցը, սակայն այտիվ քննարկումներ այս թեմայով, հավանաբար չեն լինի:
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32