«Կան պետական կառույցներ, ովքեր կպարզաբանեն՝ ով է անարդար, հերը կանիծեն: Դա է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է անարդարության դեմ պատերազմ, Հայաստանում ովքե՞ր են անարդարություն սերմանողները:
Նա նշեց, որ դարերով կայացած պետություններ կան, խելքի չեն գալիս. «Մենք ջահել պետություն ենք, Սերժ Սարգսյանը տասը տարվա մեջ ի՞նչ պետք է աներ, կախարդական փայտիկ ունե՞ր: Ի՞նչ ուներ այդ խեղճ մարդը: Ոչ ոք էլ չունի կախարդական փայտիկ»:
Հարցին, թե՝ «Սերժ Սարգսյանը չունի կախարդական փայտիկ, այդ դեպքում չե՞ք կարծում, որ պետք է զիջեր իր տեղը, որպեսզի գար այդպիս մարդ», պատգամավորն ասաց. «Ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Մեր ազգից, մենթալիտետից է գալիս, մեկս մյուսի վրա շառ ենք անում, է՞դ որ մեկս մի հատ իրան կարգ ու կանոնով պահեց, ուրիշի վրա էլ մունաթ եկավ»:
Հարցին, թե կո՞ղմ կլինեք, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, թե՞ մնա Կարեն Կարապետյանը, պատգամավորն ասաց. «Նման հարցերն իրենք մեզանից լավ են որոշում: Իմ խոսքն ո՞վ է հաշվի առնում, որ այդ հարցը տալիս ես: Վերևի խաղերը, որ կան, մենք այստեղ խաբար չենք, ի՞նչ գիտենք՝ վերևում ի՞նչ են մտածում: Մենք կարող ենք ժողովրդից խաբար լինել, իմանանք իրենց դարդ ու ցավը»:
Պատասխանելով հարցին, թե դուք Էջմիածնի գյուղերում կարկուտից տուծաժ գյուղացիներին օգնելու հարցն էիք բարձրացրել վարչապետի մոտ, տեղաշարժ կա՞ այդ հարցում, Ս. Սարոյանն ասաց. «Երեկ էլ մոտեցա, զրուցեցինք, փորձում են ամեն ինչ անել, որ օգնեն:
Նաև ջրի խնդիր կա, մոտեցա վարչապետին, տեղում հրամաններ տվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Էջմիածնի մշակույթի տանը երեկ հանդիպում եղավ մարզպետի, քաղաքապետի, գյուղապետերի մասնակցությամբ: Գյուղապետերը մեծ օգտուտ տվեցին, ամեն մեկն իր փորձով փորձեց ճիշտ ուղղու վրա դնել, որպեսզի գյուղացիները ջրելու հարցում չտուժեն: Երեկ շատ հարցեր լուծվեցին»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02