Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ էհղել «քսանյակի»՝ Համբուրգում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին, որտեղ նշել է համաշխարհային քաղաքականության գերակայությունները: Ուղերձի տեքստը տարածել է Սուրբ աթոռի մամուլի ծաառյությունը: «Պետությունների ղեկավարների սրտում եւ մտքում պետք է լինի այն քաղաքականությունը, որը նպատակամղված էառաջին հերթին աղքատների, փախստականների, զրկանքների ենթարկվածների եւ անօթեւան մնացածների օգնությանը՝ առանց նրանց ըստ ազգության եւ դավանության բաժանելու:
Համաշխարհային խնդիրների լրջությունն ու բարդությունը թույլ չեն տալիս անհապաղ եւ բավարար լուծումներ գտնել: Եվ, դժբախտաբար, միգրանտների դրաման, որը դարձել է աղքատության եւ պատերազմների հետեւանքը, դրա ապացույցն է»,- ասված է պապի ուղերձում: Անհրաժեշտ է ակտիվացնել այն գործընթացները, որոնք կհանգեցնեն «այդքան ծանր դրության» լուծման, այն է՝ երաշխավորել տեղաշարժման ազատությունը, նշում է քահանայապետը:
Ֆրանցիսկոսը նաեւ կոչ է արել դադարեցնելու սպառազինությունների մրցավազքը: «Մարդկության պատմությունն ընդհուպ մինչեւ այսօրվա օրը կապված է արյունահեղ հակամարտությունների հետ: Մինչդեռ պատերազմը երբեք լուծում չի լինում: Աշխարհի ղեկավարները պետք է վերջ դեն այդ մարդասպանությանը»,- ասված է փաստաթղթում: Հռոմի պապը կարծում է, որ «քսանյակի» գլխավոր խնդիրը պետք է դառնա տնտեսական անհամապատասխանությունների վերացումը, «բայց դա հնարավոր է սոսկ եթե բոլոր կողմերը գործադրեն բոլոր ջանքերը լարվածության նվազեցման համար եւ դադարեցնեն սպառազինությունների մրցավազքը»,- գրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01