Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հուլիսի 5-7-ն անցկացվել է անասնաբուժության ոլորտում ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության միջկառավարական խորհրդի նիստը, որում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, նիստի ընթացքում ներկայացվել է անասնահամաճարակային իրավիճակն ԱՊՀ երկրներում:
Կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են մինչև 2020 թվականը դաբաղ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը՝ համաձայն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների 2014 թվականի մայիսի 30-ի խորհրդի որոշման:
Մասնակիցներն անդրադարձել են նաև կենդանիների կատաղություն հիվանդության հետ կապված վտանգներին և դրա դեմ պայքարի հնարավորություններին՝ քննարկելով մինչև 2025թ. դրա դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ համատեղ նախագիծը:
Միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակները նախապատրաստել են «Անասնաբուժության բնագավառում համագործակցության» վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ ինչպես համատեղ միջոցառումների ու սեմինարների կազմակերպման, այնպես էլ անասնաբուժության ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման մասին:
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58