Անցած տարի խաղողի անսպասելի առատ բերքն անակնկալի բերեց, թե գյուղացուն, թե խաղող մթերողներին և թե կառավարությանն ու գյուղնախին:
Ստեղծվեց մի իրավիճակ, երբ գրեթե բոլոր խաղող մթերող ընկերությունները հրաժարվեցին նախատեսվածից ավելի բերք մթերել և գյուղացին կանգնեց փաստի առաջ:
Հանրապետության ամբողջ տարածքով՝ միայն Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) էին, որ մինչև վերջ կանգնեցին գյուղացու կողքին և դեմ գնալով իրենց բիզնես շահին, մթերեցին իրենց հնարավորություններից ավելի շատ ու մթերված ամբողջ խաղողի գումարը վճարեցին հենց տեղում:
Բայց, իհարկե, բերքն այնքան շատ էր, որ այս երկու նվիրյալով գործը գլուխ չէր գա ու գործին միջամտեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շատ արագ բանակցություններ վարելով խաղող մթերող բոլոր ընկերությունների հետ, կարողացավ հասնել նրան, որ վերջիններս ընդունեցին խաղողի բերքը, բայց պայմանով, որ գումարը կվճարեն ավելի ուշ՝ մի քանի ամիսների ընթացքում:
Ու հիմա վարչապետը կրկին գյուղացու կողքին է, որպեսզի վերջինս, իր մթերած բերքի գումարի մինչև վերջին կոպեկը ստանա:
Անշուշտ շատ գովելի է, որ վարչապետը «գյուղացու կողմից» է, իսկ դա հենց գյուղացին էլ է շատ լավ տեսնում ու հասկանում, որովհետև ցանկացած խնդրի պարագայում, հենց կառավարության առաջ են մարդիկ իրենց բողոքն արտահայտում, որովհետև պարզ է, որ, եթե ինչ որ մեկը կա, որ իրենց խնդիրը կարող է լուծել դա հենց Հովիկ Աբրահամյանն է:
Կոպիտ ասած՝ վարչապետը մի մարդ է, որի հետ մարդիկ հուս են կապում, բայց զարմանալի է, որ այս պարագայում ևս գտնվում են մարդիկ և լրատվամիջոցներ, ովքեր փորձում են վարքաբեկել թե´ իր քրտինոքվ ապրող արդար գյուղացուն, թե գյուղացու թիկունքին կանգնած վարչապետին ու բոլոր դրական և գովելի երևույթներին այլ մեկնաբանություններ տալ:
Հ.Գ. Կարծում եմ, որ մարդիկ արդեն բավական «հասուն» են և կարողանում են իրերն իրենց իրական երանգներով տեսնել ու հասկանում են, որ վարչապետն հենց իրենց օգտին է աշխատում:
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02