«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը Արագածոտնի մարզում տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասի չափը դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։ Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության պետ Յուրա Ազատյանը։
«Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։ Արագածոտնում վնասվել են բոլոր տեսակի պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները»,- ասաց գյուղվարչության պետը։
Նախորդ օրը տեղեկացրել էինք, որ ուժգին կարկուտ է տեղացել Արագածավան, Սուսեր, Ցամաքասար և Մաստարա համայնքներում։ Կես ժամ տեղացած կարկուտը, ըստ գյուղապետի՝ մոտ 70 տոկոս վնաս է հասցրել։ Առանձին համայնքներում որոշ մրգատու այգիներ մինչև 100 տոկոս ոչնչացվել են։ «Մեր գյուղում 1000 հեկտար վնասվել է։ Ամեն ինչ էլ ցանված է եղել 1000 հեկտարի վրա։ Ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ է եղել, հացահատիկ։ Ծիրանը ընդհանրապես ոչնչացրել է։ Մյուսները 70 տոկոս վնասվել են։ 60 տարվա մեջ նման կարկուտ դեռ չէր եկել։ Հատիկները շատ մեծ էին, մի կես ժամ եկավ»,- ասաց է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։
Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23