ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ պայմաններով արտահանման շուկա լինելուց զատ նաև արդյունավետ միջոց է՝ հարակից շուկաների հասանելիության բարձրացման համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` անդրադառնալով ԵԱՏՄ գործընկերների հետ առաջիկա ծրագրերին և նոր շուկաների գրավմանը:
Թե ինչ աշխատանքներ են տարվում այս պահին այդ ուղղությամբ, Սուրեն Կարայանն ասաց. «ԵԱՏՄ շրջանակներում ակտիվ բանակցություններ են տարվում մի շարք երկրների հետ բազմակողմ ձևաչափով առևտրային նպաստավոր ռեժիմներ ձևավորելու ուղղությամբ: Մասնավորապես, ցանկանում եմ առանձնացնել՝ Իրանի, Սինգապուրի, Իսրայելի, Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման հեռանկարը, Վիետնամի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրում փոփոխությունների իրականացման բանակցությունը` ալկոհոլային խմիչքների համար առավել նպաստավոր պայմաններ և մաքսատուրքների իջեցում ամրագրելու նպատակով, Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման նախապատրաստումը` ոչ տարիֆային կարգավորումների պարզեցում ապահովելու նպատակով»:
Հարցին` ԵԱՏՄ շուկայից զատ, Եվրոպական Միության շուկայում Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի, և արդյոք ԵԱՏՄ շուկայով չի սահմանափակվում, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ արտոնյալ պայմաններով Հայաստանի հաջորդ շուկան Եվրոպական Միության շուկան է, որտեղ Հայաստանն ունի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմ:
«ԵՄ-ն վերջերս ստեղծել է REX կոչվող համակարգը , և 2018 թ. հունվարից Հայաստանն ընդգրկվում է այս համակարգի մեջ: Հայկական արտահանող կազմակերպությունները կարողանալու են ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու պարագայում արտահանումն իրականացնել առանց ծագման սերտիֆիկատի` օգտվելով GSP+-ից»,-ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ այդ մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնեն:
tert.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47