Սևանից 100 մլն խմ ջուր բաց թողնելով՝ կառավարությունը հիմնականում նպատակ ունի «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները մեծացնել: Այդ ջրից գյուղացուն ոչինչ չի հասնելու: Բացի այդ, Ազգային ժողովում օրենքի նախագիծը քննարկվել և ընդունվել է մի շարք խախտումներով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։
««Սևանի մասին» օրենքի 11-րդ հոդվածում ամրագրված է, որ անընդհատ պետք է ծրագրեր իրականացվեն, որ Սևանի մակարդակը բարձրացվի, Սևանի հաշվեկշիռը բացասական չպետք է լինի և այլն: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ իրականացվող ծրագրերը պետք է անցնեն պետական բնապահպանական գնահատական և հատուկ Սևանի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը պետք է լինի: Սևանի հանձնաժողովը տվել է կարծիք, սակայն փորձաքննություն չի արել»,-ասաց Վարդանյանը:
Բնապահպանի խոսքով՝ կառավարության կողմից խոսակցություններ են տարածվում, թե այդ ջուրը բաց է թողնվելու, որը հօգուտ գյուղացու է. «Դա սուտ է, օրենքի նախագծում գյուղացու մասին խոսք չկա, անվճար ջուրը վերցնում ու թանկ գնով վաճառում են գյուղացուն: Ո՞վ է հարցրել, թե որքան ջուր է պետք գյուղացուն, ի՞նչ բուսատեսակներ ունի գյուղացին, որևէ ուսումնասիրություն և հիմնավորում չկա»:
Անդրադառնալով դեռևս ձմռանը վարչապետ Կարեն Կարապետյանի այն հանձնարարությանը, թե պետք է երեք տարվա ընթացքում Սևանից 1 մլրդ խմ ջուր բաց թողնվի, որպեսզի որոշ ընկերությունների պարտքերը մարվեն, իրավաբան-բնապահպանն ասաց. «Ասում են՝ Սևանից օգտվող ընկերությունները պարտքեր ունեն կուտակած: Բոլոր սեփականատերերը հարուստ են, ինչո՞ւ պետք է իրենց պարտքը փակեն Սևանի հաշվին։ Կամ ուսումնասիրվե՞լ է, թե ինչի՞ց և ինչո՞ւ է գոյացել այդ պարտքը: Սա լուրջ կոռուպցիա է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Բացի այդ, Նազելի Վարդանյանի խոսքով՝ Սևանի թվերը սխալ են ներկայացված: Նա ասաց, որ փաստաթղթով նշվում է, թե Սևանի մակարդակը 4.59 մ բարձրացել և 6 մլրդ խմ ավելցուկ կա և կարելի է ջուրը բաց թողնել, սակայն 54 սմ ավելի են ասում. «Թվերի մանիպուլյացիա է: Կեղծ թվեր են ներկայացնում, օրենքում այլ նպատակ են նշում, այլ նպատակ են իրականացնում»:
Հարցին, թե ի՞նչ վնասներ կբերի 100 մլն խմ ջրի բացթողումը Սևանից, բնապահպանն ասաց, որ Սևանը կենդանի օրգանիզմ է և չի կարելի նստել ու որոշել, թե որքան ջուր բաց թողնել. «Սա ջրավազան չէ, եթե 1 սմ-ով էլ ջուը նվազում է, որոշ կենդանիներ գենետիկական մուտացիայի կարող են ենթարկվել: Բացի այդ, եթե Սևանա լճի մակարդակն իջնում է, սկսվում է ճահճացման պրոցես, իսկ դրա դեմ պայքարը անդառնալի հետևանքների կբերի, և մենք կկորցնենք Սևանը»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47