Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ: Այս մասի հայտնում է «Հուրիյեթ»-ը՝ հղում անելով կուսակցության խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելին:
Հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթ»-ն ավարտվել է հուլիսի 9-ին Ստամբուլի Մալթեփե շրջանում: Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցներն այդ օրերի ընթացքում անցել են 436 կմ ճանապարհ: Ցուցարարները Մալթեփեում պահել են կուսակցության դրոշակները, ինչպես նաև պաստառներ՝ «արդարություն» գրությամբ:
Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե հանրահավաքին մասնակցել է ընդամենը 175 հազար մարդ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել էին իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Այն իրականացվում էր՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման դեմ:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին այն բեռնատարների վերաբերյալ, որոնցով թուրքական հետախուզությունը զենք էր մատակարարում Սիրիայում գործող ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44