Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմամբ Եվրոպայում էապես ընդլայնжում է Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, ինչը լուրջ գործոն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է հայ ժողովուրդն էյֆորիայի մեջ ընկնի: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Բունդեսթագում ընդունված բանաձևին՝ ասաց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
«Գերմանիան այն պետությունը չէր, որ ուներ հստակ ընդգծված հայանպաստ դիրքորոշում, և այս ընդունումն անակնկալ էր մեզ համար: Անակնկալ էր նաև այն, որ շատ համերաշխ դիրքորոշում ներկայացրին Բունդեսթագում տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Իրավական տեսանկյունից, ըստ նրա, բանաձևի ընդունումը չափազանց կարևոր է այն առումով, որ գերմանական խորհրդարանը որակեց այն ցեղասպանություն:
«Չափազանց կարևոր է փաստի ճանաչումը և որակումը»,- ասաց միջազգային իրավունքի փորձագետը՝ միաժամանակ նշելով, թե չէր ուզենա, որ հիմա մենք հիմնավոր մեղավորից շեշտն ուղղենք դեպի հանցակից պետության վրա:
«Ճանաչումը իրավական հետևանք Թուրքիայի վրա՝ չի ունենալու»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ սա հերթական բանաձևերից մեկն է, որ ընդունել է աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրներից մեկը, ինչը չի կարող անտեսվել:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե Գերմանիան եվրոպական այն կարևոր պետություններից է, որը հայտնի է Թուրքիայի հետ իր բազմավեկտոր համագործակցությամբ և հանցակցությամբ:
«Ցավոք, դրանք եղել են նաև հայկական շահերին հակառակ: Պետք է չմոռանալ, որ Գերմանիան ապաստան է տվել Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և մյուսներին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ ավելացնելով նաև, որ բանաձևի ընդունումն ունի բազմավեկտոր նշանակություն:
Իրավական հետևանքների առումով՝ թուրքագետը վատատես է, քանի որ, ըստ նրա, սա ավելի շատ բարոյական հաղթանակ է, և այն էյֆորիան, որ կա հայկական միջավայրում, անիմաստ է:
«Եթե խոսենք հայկական օգուտների մասին, կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության խնդիրը առնվազն մի քանի օր է գտնվում է միջազգային մամուլի էջերում: Պետք է ուշադրություն դարձնել նաև հանգամանքին, թե ինչու հատկապես հիմա եղավ այս ճանաչումը: Գերմանաթուրքական հարաբերություններն այսօր գտնվում են բավական բարդ վիճակում, և այսօր Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ»,– ասաց նա:
Ըստ թուրքագետի՝ հետաքրքիրն այն է, որ բանաձևին կողմ են քվեարկել 11 թուրք պատգամավորներ, և այսօր Թուրքիայում նրանց նկատմամբ հետապնդողական գործողություններ են իրականացվում։
Այդուհանդերձ, թուրքագետի համոզմամբ՝ փաստը շատ կարևոր է և հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում անկյունաքարային:
«Կոչ եմ անում հեռու մնալ բարոյական հաղթանակների մոլուցքից, և այս ճանաչումը դիտարկել որպես Գերմանիայի քննություն դեմոկրատական և համամարդկային արժեքների: Ավելի կարևոր եմ համարում հաջորդ քայլը. Գերմանիայի արխիվներում շատ կարևոր փաստաթղթեր կան, ժամանակն է դրանք հանել որպես իրողության ապացույց, որպես հայոց ցեղասպանության փաստագրական հենքն ավելի ամրագրելու միջոց»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:
Tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22