Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները մոռանալով թե առողջություն և թե կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ` քանի կա, ապրում է հայ ազգը:
Քանի քանի հերոս հայորդիներ զոհվեցին և հաշմանդամ դարձան հանուն հայրենիքի ու հանուն այսօրվա: Ապրողներիս նվիրական պարտականությունն է հիշել մեր հերոսներին, հիշել հայրենիքի ազատության համար պայքար մղած զինվորներին: Եվ ահա երախտիքի դրսևորման հերթական օրինակը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի ստեղծագործական խումբը` Սողոմոն և Նունե Ավետիսյանները և Ամերիկայում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանն օրերս հանդես եկան հայրենանվեր մի ձեռնարկումով` յուրաքանչյուրին 300-ական դոլար օգնություն ցուցաբերելով Հայրենիքում բնակվող 30 ազատամարտիկների:
Օգնության գումարները գոյացել էին հայ պոեզիայի և գրականության մեծ սիրահար, սիրված ասմունքող, «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի հերթական հաղորդումներից մեկի ընթացքում կազմակերպված հանգանակությունից:
Նախաձեռնության հեղինակների ուղարկած գումարները Հայրենիքում բաժանվեցին հուլիսի 9-ին, Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանգանակությունից անմասն չմնացին նաև Արցախի Հանրապետությունում բնակվող ազատամարտիկները, որոնց հասանելիք գումարները Սերգեյ Սարգսյանի հետ ուղարկվել էր դեռևս նախորդ օրը:
Գումարները ազատամարտիկներին անձամբ հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արտակ Զեյնալյանը:
Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին` Ա. Զեյնալյանը նշեց, որ հայրենյաց պաշտպաններին գումարները նվիրվում է սրտանց, և թող նրանք այս աջակցությունն ընդունեն որպես երախիքի տուրք, իսկ իրենք էլ համագործակցելով ԱՄՆ-ում գտնվող հայրենասեր մարդկանց հետ, ամեն բան կանեն, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն:
Թվով 30 ազատամարտիկները, որոնցից հինգը` Արցախի Հանրապետությունից, ցուցաբերված աջակցության համար իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` «Բարև» հեռուստածրագրի հեղինակներին և իրենց մարտական ընկերոջը՝ Հրանտ Թումասյանին: Ազատամարտիկները իրենց խոսքերում նշեցին նաև, որ գումարի չափն այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն իրենց` հայրենիքի սահմանների պաշտպանների հանդեպ ցուցաբերած ուշադրությունն է և մարդկային վերաբերմունքը:
Վերջում հավելենք, որ 2000 դոլար հանգանակությունից տրվել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Արման Ավետիսյանին, որը բուժում էր ստանում Լոս-Անջելոսում, 1000 դոլար հատկացվել է վիրավոր Դանիել Դավթյանին` վիրահատության նպատակով, իսկ 500 դոլար տրվել է ծանր վիրավոր Մայիս Գեղամյանին, որը, ցավոք սրտի վախճանվեց այդ օրերին…
Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը…
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47