Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գոհ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատանքից: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկմանը Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ հետևում է Արման Թաթոյանի աշխատանքին և գոհ է: «Հետևում եմ պաշտպանի գործունեությանը և ասեմ, որ ձայն չեմ տվել ժամանակին, բայց հիմա, եթե քվեարկելու լինեի, անպայման կքվեարկեի պարոն Թաթոյանի օգտին»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին, ովքեր հիմնականում գովեստի խոսքեր էին հնչեցնում Արման Թաթոյանին՝ Մարուքյանն ընդգծեց, որ նրա աշխատանքը գովաբանելու փոխարեն իշխանությունները պետք է ի կատար ածեն նրա որոշումները: «Մարդու իրավունքների պաշտպանը կարող է հաջողել, եթե պետական համակարգը ադեկվատ է արձագանքում նրա հայտնաբերած խախտումներին»,-ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ պետք է ընդդիմությանը ներկայացնի, թե պետական որ մարմիններն են անտեսում իր որոշումները, որպեսզի ընդդիմությունն էլ բարձրաձայնի այս մասին: «Մաղթում եմ հաջողություններ ձեր գործում, իմացեք՝ խորհրդարանում աջակցություն եք ունենալու՝ ձեր որոշումներն ի կատար ածելու համար»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ Արման Թաթոյանը կլինի առաջին Մարդու իրավունքների պաշտպանը, ով իր ամբողջական ժամկետով կաշխատի:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44