«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում, որը լարված մթնոլորտ է ստեղծում քաղաքում: Գյումրիում «բեսպրեդելն» այնքան է տարածվել, որ աջ ու ձախ կրակում են, դանակահարում, վրաերթի ենթարկում և դիմում փախուստի: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում` բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատակիցների:
Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել:
Կրիմինալ դեպքերին զուգահեռ Գյումրիում քաղաքացիների շրջանում անվստահություն և անլրջություն է հասունանում իրավապահ համակարգի նկատմամբ: Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված, կարելի է ասել, որ լրագրողները իրավապահներից ավելի օպերատիվ են արձանագրում կատարված հանցագործությունը, իսկ զավեշտն այն է, որ շատ դեպքերում քրեական գործեր են հարուցվում միայն մամուլի հրապարակումներից հետո…
Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը: Եթե նախկինում իրադարձություն լուսաբանելու համար կարելի էր քաղաքապետի աշխատասենյակ մտնել միայն նրա գործավարուհուն տեղեկացնելուց հետո, ապա այժմ մինչ քաղաքապետի աշխատասենյակ հասնելը`3-րդ հարկի մասնաշենքի հենց սկզբնամասում ինչ-որ անհայտ անձինք`քաղաքացիական հագուստով, պահանջում են քաղաքացիներին ներկայանալ, թե ով են ու ինչու են համարձակվել գալ, հասնել քաղաքապետի մոտ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03