Այսօր Ավստրիայում կայանալու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում հնարավոր է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Երևանը երկուշաբթի հաստատել է՝ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Ավստրիա, գրում է Независимая Газета-ն: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բաքուն հայտարարել է մինչև անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական սրացումը:
Կայքը նշում է, որ Արցախի Հանրապետությունում այժմ հանգիստ է: Կարող է թվալ, որ վերջին ռմբակոծությունների ժամանակ ադրբեջանցի երեխայի զոհվելը սթափեցրել է կողմերին, թեկուզ՝ ժամանակավոր: Բայց նման բաներ առաջին անգամ չեն լինում: Կայունության հասնելուց տարածաշրջանը դեռ հեռու է, գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը։
Այն, որ հայկական կողմի բացած կրակը պատասխան հարվածի բնույթ է կրում, վերջին ժամանակներս հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցները, գրում է նա։
Մաուերբախում Էդվարդ Նալբանդյանը հավանաբար ևս մեկ անգամ կվկայի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորման հակվածության մասին՝ Մադրիդի սկզբունքների համաձայն, որոնք ենթադրում են փոխզիջումային գործողություններ և բացառում են ոչ միայն ռազմական գործողությունները, այլև ռազմական հռետորաբանությունը: Համանման հայտարարություններ կհնչեն նաև Մամեդյարովից:
Նուրբ հարցերին ավանդաբար տեղեկացված կլինի բանակցությունների մասնակիցների միայն նեղ շրջանակը: Ինքնին բանակցությունները հնարավոր կլինի հաջող անվանել, եթե ԼՂՀ-ի շփման գծում լարվածությունը թեկուզ փոքր-ինչ անկում գրանցի, գրում է հոդվածագիրը։
Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:
Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56