«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբեք ժամանակ չեմ ունեցել հետևելու «Ոսկե ծիրան» փառատոնի ցուցադրություններին, բայց վստահ եմ, որ դա կարևոր մշակութային իրադարձություն է և, ընդհանուր առմամբ, Հայաստանին օգտակար է, որովհետև մեր երկրի պատիվը բարձր է պահում: Սակայն, եթե հիմա հետևենք ֆեյսբուքին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Ոսկե ծիրանում» և դրա շուրջ կատարվող միակ իրադարձությունը սեռական փոքրամասնությունների մասին ֆիլմ ցույց տալը կամ չտալն է: Այստեղ «հայու գենի» և ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցները պայքարի լուրջ ճակատ են տեսնում: Իսկ ԼԳԲՏ-ի չափից դուրս ակտիվ պաշտպանները առիթ են ման գալիս մեր հասարակությանն անհանդուրժողականության մեջ մեղադրելու և այդ հողի վրա որոշակի «հասարակական ակտիվիզմ» ծավալելու համար: Քանի որ, եթե ամեն ինչ լավ է, և սեռական փոքրամասնություններին Հայաստանում չեն ճնշում, ապա այդ անզիջում պայքարը ոչ մեկին, այդ թվում և եվրոպական կառույցներին պետք չի լինի: Այդ երկու ծայրահեղությունների արանքում կա մեր հասարակության մեծամասնությունը, որին այդ խնդիրն առանձնապես չի հետաքրքրում՝ դե, գուցե մի երկու ստատուս գրեն՝ «ազգային ոգով տոգորված», հետո կմոռանան: Դա էլ նյութ է՝ եվրոպական կառույցներին «տագնապալի զեկույցներ» գրելու համար:
Անձամբ ես կողմ եմ փառատոնի շրջանակներում նախատեսված բոլոր ֆիլմերը ցույց տալուն՝ մինչդեռ կինոթատրոնների և մանավանդ հեռուստատեսության համար գործում են որոշակի օրինական սահմանափակումներ: Բայց այդ երկրորդական, անկարևոր, ոչ հրատապ խնդրի շուրջ բանավեճը խոսում է մեկ այլ՝ այս անգամ արդեն իսկապես մտահոգիչ միտումի մասին. ֆեյսբուքը հասարակության վզին փորձում է փաթաթել այնպիսի օրակարգեր, որոնք հաճախ ստվերում են կարևոր կենսական խնդիրները: Ցույց կտան ինչ-որ մի ֆիլմ փառատոնի շրջանակներում, թե ցույց չեն տա՝ դրանով հաստատ պայմանավորված չեն մեր տնտեսության, անվտանգության, կրթության, անգամ մշակույթի և նույնիսկ բուն կինոյի խնդիրները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44