2017թ. ընթացքում Սևանա լճում ջրահեղձվել է 5, իսկ հանրապետության մյուս ջրավազաններում և գետերում՝ 2 մարդ:
Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին ջրահեղձման դեպքերն ավելի քիչ են եղել, քան այս տարվա 7 ամիսների ընթացքում: 2015թ.-ին Սևանում ջրահեղձվել է 4, 2016թ.-ին՝ 3 հոգի: Բացի Սևանից, գետերից և ջրավազաններից 2015թ. դուրս է բերվել 4 դի, 2016թ.-ին՝ 6:
Արմեն Ճզմաչյանի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա ընթացքում ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է ջրահեղձվող 5 մարդու կյանք փրկել:
«Փրկվածները հիմնականում լողանշաններն անցնողներն են: Ուժասպառ են լինում և չեն կարողանում հետ գալ. մեր տղաները մոտորանավակով արագ մոտենում են և դուրս են բերում: Եվ հեծանիվ-նավակներն են ուժեղ քամիների հետևանքով քշվում լճի ավելի կենտրոնական տարածքներ, մեր կողմից հայտնաբերվում և դուրս են բերվում անվտանգ վայր»,- նշեց Ճզմաչյանը:
Փրկարար ծառայության կապիտանը հորդորում է չլողալ ոչ սթափ վիճակում և սնվելուց անմիջապես հետո:
«Խորհուրդ կտայի լողալ այն վայրերում, որոնք նախատեսված են լողի համար և կան փրկարար ծառայողներ: Չցատկել ջուրը ջրային տեխնիկաների վրայից, նավամատույցներից, որովհետև պարզ չէ, թե ջրի մեջ ինչ կա, կամ ինչ չափի խորություն է»,- հայտնեց նա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47