Քրեակատարողական համակարգի հենքը պետք է լինի անձի վերականգնողական արդարադատության գաղափարը: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Նախ պետք է վերականգել սոցիալական արդարությունը, այսինքն` անձը պետք է անխուսափելիորեն պատասխանատվություն կրի կատարած հանցանքի համար, բայց միևնույն ժամանակ նաև պետք է անձի նկատմամբ իրականացվի սոցիալական վերականգնողական աշխատանք` անել ամեն ինչ, որպեսզի անձը պատժի կրումից հետո վերադառնա որպես հասարակություն լիարժեք քաղաքացի, ինչն իր հերթին կնվազեցնի կրկնահանցագործությունը: Եվ այսուհետ քրեակատարողական համակարգի չափանիշը լինելու է այն, թե ինչքան անձանց ենք կարողացել վերասոցիալականացնել, և ինչքան մարդ է կրկնահանցագոծություն կատարել»,- ընդգծեց Քրմոյանը:
Ըստ Քրմոյանի` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և, համապատասխանաբար համակարգի արդյունավետությունը ապահովելու համար քրեակատարողական հիմնարկներում ներդրվելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ ամբողջ փաստաթղթերի շրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում ներդրվելու են սոցիալական զբաղվածության օրենքում նախատեսված մասնագիտական վերապատրաստման ծրագրեր:
«Դա արվելու է անձին նոր գիտելիքներ և հմտություններ սովորեցնելու համար, որպեսզի ազատվելուց հետո նրա զբաղվածության խնդիրն ավելի հեշտ լուծվի»,- ասաց Քրմոյանը: Բարեփոխումներ են իրականացվելու քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման ուղղությամբ, որը վերաբերում է շենքային պայմաններին, ռեժիմներին, աշխատանքի կարգին և կառավարման մեթոդներին:
Արդարադատության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում բուժհաստատությունների որակի և բուժանձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ:
«Պետք է այնպես անել, որպեսզի բուժօգնությունը լինի առնվազն այն ծավալով և որակով, ինչպես քաղաքացիական բուժհիմնարկներում է»,- ասաց Քրմոյանը:
Նախարարի տեղակալը նաև ասաց, որ բարեփոխումներ են իրականացվել քրեակատարողական ծառայողների աշխատանքի պայմանները և սոցիալական երաշխիքները ապահովելու ուղղությամբ:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44