Բասկետբոլի Մ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում այս տարի Հայաստանի հավաքականը երկրորդն էր: Մեր թիմը զիջել է միայն հիմնական մրցակից Կիպրոսին:
Հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով պարտության պատճառը հոգեբանական էր, քանի որ բացակայում էին թիմի առաջատարներից մի քանիսը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց առաջնության արդյունքները.
«Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար: Բայց, բացման արարողությունից սկսած մեր բասկետբոլիստների մոտ հոգեբանական լարվարծություն կար: Մրցակիցները կանգնած էին 11-12 բասկետբոլիստով, իսկ մենք` 7: Ինչպես հայտնի է, թիմի կազմում բացակայում էին մեր առաջին համար Վիկտորյա Տոնոյանը և առանցքային խաղացողներ:
Առաջին խաղը Կիպրոսի հետ էր: Այն որոշելու էր չեմպիոնության հարցը: Նրանք զգացին, որ մեր բասկետբոլիստները հոգեբանորեն լարված են և երկրորդ խաղակեսից հետո առավելություն ստացան: Մեր ուժերը սպառվել էին, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Գործնականում առանց փոխարինումների ենք խաղացել»,- ՀԱՕԿ լրատվականին ասաց Վահագն Հարությունյանը:
Մարզիչը գիտակցում է, որ իր սաները Կիպրոսի հավաքականից ավելի ուժեղ էին: Նա վստահ է, որ այդ կազմով էլ չէին պարտվի, եթե խաղը լիներ մրցումային գոնե երկրորդ օրը.
«Նույնիսկ Մալթայի բնակիչների, երկրպագուների համար առաջինը մենք էինք:
Հաջորդ տարի նախատեսում ենք հանդես գալ B դիվիզիոնում, սակայն դեռևս որոշված չէ Մ 18, թե Մ 20 տարիքային խմբում: C դիվիզիոնում այլևս անելիք չունենք»,- նշեց Վահագն Հարությունյանը:
Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են եվրոպական 20-ից ավելի երկրներ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55