«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն որոշել է պայքարել կարգոների դեմ՝ այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ Թուրքիայից, Չինաստանից, Էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվել:
Կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ են, որոնք տարիներ շարունակ հարստացել և բարգավաճել են մանր ու միջին առևտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին:
Դիցուք՝ Թուրքիայում որևէ անհատ ձեռներեց գնել է ապրանք, կարգոն ստանձնել է այդ ապրանքը Հայաստան տեղափոխելու, մաքսազերծելու գործը՝ դա անելով, օրինակ, 1 կգ-ն 6 դոլարով, մինչդեռ դրա իրական-օրինական մաքսային արժեքը կարող է լինել, ասենք, 2.5 դոլար, հետո այդ ապրանքը ՀԴՄ-ով վաճառել է դրա իրական տերերին, որ նրանք էլ հետո վերավաճառեն շուկայում:
Բայց այս դեպքում այդ առևտրականներին արդեն որևէ մեկն ապրանքի ձեռք բերման փաստաթուղթ չի տրամադրում, ինչն էլ հարկային դաշտում ստվեր է առաջացնում:
Մյուսն էլ կա` եթե առևտրականն ինքնուրույնաբար իր ապրանքը ներմուծի, այն կարող է շատ ավելի թանկ նստել իր վրա, քան կարգոնով բերվածը, ուստի երկուստեք, եթե չասենք՝ եռակողմ, շահավետ գործարք է կայացել:
Իրականում մաքսազերծումը կարող են իրականացնել իրենք՝ առևտրականները, եթե գրագետ լինեն: Կարգոներն էլ «լավության» անվան տակ միլիոնավոր դոլարներ չեն աշխատի՝ գործարքի մեջ մտնելով մաքսայինի աշխատողների հետ:
Հիմա որոշել են սրա դեմն առնել՝ կարգոներին զրկելով այս գործառույթից՝ մաքսազերծումից, և թույլ տալով միայն տեղափոխման և կազմակերպչական այլ ֆունկցիաներ իրականացնել:
ՊԵԿ-ում հանդիպումներ են տեղի ունենում կարգոների տերերի հետ, որոնք անցնում են լարված մթնոլորտում, քանզի նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց յուղոտ բիզնեսից և խաղի նոր կանոններով շարժվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03