Կոտայքի մարզի Արզնի ձորում կայացել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» թեմայով ուսումնավարժանք, տեղեակցնում է ԱԻՆ կայքը:
Ցուցադրական վարժանքն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակներում: Ուսումնավարժանքի ընթացքին հրամանատարական դիտակետից՝ հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԻԻՀ «Կարմիր մահիկի» «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային և պատվիրակության անդամները:
Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի ձորի բարձրահարկ բնակելի շենքում տեղի էր ունեցել պայթուն, կան տուժածներ:
Անմիջապես դեպքի վայր են ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ երկու փրկարարական խմբերը, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը, ԵՓՎ մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Ուսումնավարժությանը ստորաբաժանումները ներգրավված էին երկու փուլով: Առաջին փուլում իրականացվեցին փրկարարական և առաջին բուժօգնության աշխատանքներ, իսկ երկրորդ փուլում` հրդեհաշիջման և բուժօգնության աշխատանքներ:
Ուսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը` մեկ պարամեդիկական ավտոմեքենայով, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը` տասներկու փրկարարներով, փրկարարական և մեկ օժանդակ ավտոմեքենաներով, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ շտապ բուժօգնություն մեկ բրիգադ:
Ուսումնավարժանքը նպատակ ուներ ստուգել բնակելի շենքում պայթունի հետևանքով ստեղծված իրավիճակում գործելու արձագանքող ուժերի պատրաստվածությունը, տվյալ իրավիճակում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման կարողությունը, ինչպես նաև՝ կատարելագործել անձնակազմերի՝ հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մարդկանց որոնելու և փրկելու, գործնական հմտությունները:
Ուսումնավարժանքի մասնակիցներին հաջողվել է կատարել իրենց առջև դրված փրկարարական առաջադրանքները` ներառյալ տուժածների առաջին բուժօգնության տրամադրումը:
Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ փրկարարական անձնակազմի գույքային և տեխնիկական հագեցվածությանը: ԻԻՀ «Կարմիր մահիկի» նախագահ Ամիր Մոհսեն Զիային Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին, հայ փրկարարներին՝ 2003 թ.-ին Իրանի Իսլամական Հանրապետության Բամ քաղաքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնելու համար:
Նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնեց փրկարարներին իրենց աշխատանքի համար՝ բարձր գնահատելով վերջիններիս պատրաստվածությունը:
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58