Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց ՀՀ սպառողական շուկայում 2017թ հունվար-հունիս ամիսներին գրանցված գնային տատանումները:
Նա հայտնեց, որ 2017 թվականի հունվարին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սպառողական շուկայում արձանագրվել է 2,6 տոկոս գնաճ, և նախորդ տարիներին նույնպես բարձր գնաճային ցուցանիշներ են եղել նշված ժամանակաշրջանում։ Այնուհետև, սակայն, փետրվար-մարտ ամիսներին նկատվում են գնանկումներ:
Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ 2017 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, սննդամթերքը, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքը և ծխախոտը ունեցել են գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում, իսկ ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 0,4 տոկոս, փոխարենը սակագների աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 0,2 տոկոսով:
«2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի դեկտեմբերի նկատմամբ, սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի ապրանքախմբում արձանագրվել է 3,9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ ծառայությունների գները 0,8 տոկոսով նվազել են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մեկ տարվա կտրվածքով համեմատությանը, ապա Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ սպառողական շուկայում գրանցվել է 1,1 տոկոս գնաճ:
«Սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում 4,9 տոկոս գնաճ է եղել, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 2,9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 1,4 տոկոսով նվազել են»,-ասաց նա:
Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում առաջին 6 ամիսներին ամենացածր գնաճն արձանագրվել է 2017 թվականին, իսկ ամենաբարձ գնաճը՝ 2008 թվականին: Նա ասաց, որ 2017 թվականի հունիսին մայիսի նկատմամբ ամենաբարձր գնաճը եղել է Գյումրիում, ամենաքիչը՝ Գավառում և Եղեգնաձորում:
Նախորդ տարվա համեմատ մրգի ընդհանուր գնաճ է արձանագրվել՝ 13,5 տոկոս և էականորեն բարձր են խնձորի, տանձի գները: Նա նշեց, որ բանջարեղենի, կարտոֆիլի ապրանքախմբում 19,1 տոկոսով գները բարձրացել են, մասնավորապես կաղամբի գինը երեք անգամ ավելի թանկ է, իսկ կարտոֆիլի գինը նվազել է մոտ 5 տոկոսի չափով:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55