Լոնդոնի Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում` «Լոնդոնի Ֆենիքս» նվագախմբի նվագակցությամբ, մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, տաղանդաշատ հայ ջութակահարուհի Անի Բատիկյանը։ Համերգի թեման էր «Արևելյան Եվրոպայի արվեստը և ազգային երաժշտությունը», իսկ երեկոն համալրվել էր այնպիսի ստեղծագործություններով, որոնք նպատակ ունեին պատկերելու ազգային պարերից և արվեստից ոգեշնչված կոմպոզիտորների աշխատանքները։
Համերգի ծրագիրը ներառում էր լեհ կոմպոզիտոր՝ Վիթոլդ Լյուտոսլավկու «Փոքր Սյուիթ»-ը, որի հիմքում հարավային Լեհաստանի պարային մեղեդիներն են, անուհետև Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ ջութակի և նվագախմբի համար, որում առկա են հայկական ազգային մեղեդիների թեմատիկ տարրեր, ինչպես նաև Մուսորգսկու «Գեղանկարները ցուցահանդեսում» գործը՝ Ռավելի փոխադրմամբ։
Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև Անի Բատիկյանի ամուսնու, կոմպոզիտոր Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործության պրեմիերան, որի ոգեշնչման աղբյուրն էր մեծանուն ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու «Իններորդ ալիք» հայտնի նկարը։ Այն նվիրված էր գեղանկարչի 200 ամյակին, ինչն այս տարի նշվում է ողջ աշխարհում։
Բատիկյանի կողմից Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը տպավորիչ էր և անթերի. այն ի ցույց դրեց Անիի անզուգական հմտությունները, հիասքանչ և խորունկ ջութակահարի կատարողական արվեստն իր ողջ հմայքով։ Համերգի ողջ ընթացքում, Անին կլանել էր հանդիսատեսի ուշադրությունը՝ զմայելով իր հիասքանչ կատարմամբ և Մոնտանյանա ջութակի քաղցր հնչյուններով, որը ի դեպ արժե մոտ £900,000 ֆունտ ստերլինգ և տրամադրվել էր Ingles & Hayday, Sotheby-ի աճուրդի ջութակի մասնագետների կողմից։ Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործությունը, որը գրված է ռուսական ռոմանտիկ ոճով և պարունակում է հայկական տարրեր, գեղեցիկ կերպով մատուցեց Այվազովսկու նկարի պատմությունը՝ հանդիսատեսին տանելով մի ճամփորդության, որտեղ հանդարտ ալիքները վերածվում էին փոթորկի և նավաստիները բախվում էին հարվածող ալիքներին։
Սիմֆոնիկ օրկեստրը ազդեցիկ կերպով ներկայացրեց գործի գունեղ երանգները և ջութակի արտահայտիչ գեղեցկությունը։ Այվազովսկու ամենահայտնի գեղանկարն այժմ ունի իրեն նվիրված երաժշտական ստեղծագործություն։ Հանդիսատեսը գերագույն հաճույք ստացավ՝ ունկնդրելով այս ստեղծագործությունը, իսկ կոմպոզիտորն իր գործի կատարման ավարտին բեմ բարձրացավ՝ միանալով իր տիկնոջը։
1924թ. հիմնված «Լոնդոնի Ֆենիքս» նվագախումբը հմտությամբ և մեծ խանդավառությամբ ելույթ ունեցավ դիրիժոր Փարիկյանի ղեկավարությամբ։ Միջոցառման կազմակերպիչն ու հովանավորն էր Թեքեյան մշակութային միության լոնդոնյան մասնաճյուղը։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02