Թայլանդում վայրի բնության պահպանության մասնագետները Կանչանաբուրիի նահանգում գտնվող բուդդայական հայտնի մենաստանից հանել են բոլոր վագրերին այն բանից հետո, երբ կուսակրոններին մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ նրանց անօրինական առեւտրի համար:
Ընդհանուր առմամբ տարբեր արգելոցներ է տեղափոխվել 137 վագր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վագրերի տեղափոխման գործողությունից մեկ օր անց վանական համալիրի ներսում սառնարաններից մեկում վագրի 40 մեռած ձագի մնացորդներ են հայտնաբերել:
Թայլանդի ազգային պարկերի դեպարտամենտի պետի տեղակալ Ադիսորն Նիչդամրոնգը հայտնել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով է կենդանիների խումբը տաճարում պահվել սառեցված վիճակում:
Քննիչները ենթադրում են, թե կուսակրոնները կենդանիների մորթու եւ տարբեր մասերի առեւտրով են զբաղվել: Իրենք` կուսակրոնները սկսել են մենաստանում վագր պահել մոտ 20 տարի առաջ եւ հերքում են դաժան վերաբերմունքի մեղադրանքները:
Երկու օր առաջ Թայլանդի ոստիկանությունը երեք տղամարդու էր ձերբակալել, այդ թվում` մի կուսակրոնի, որոնք փորձել էին մենաստանից վագրի մորթիներ, ատամներ եւ մարմնի այլ մասեր դուրս բերել: Բացի այդ, նրանց մոտ վագրի մորթով 700 փոքրիկ անոթ էին հայտնաբերել, որոնք Ասիայում համարվում են երջանկություն բերող թալիսման:
Թայլանդի ոստիկանությունն ավելի վաղ 22 մարդու, այդ թվում` երեք կուսակրոնի մաքսանենգության մեղադրանք է ներկայացրել:
Կանչանաբուրիի նահանգում մենաստանը ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այցելուներին թույլատրվում է կերակրել կենդանիներին եւ գումարի դիմաց լուսանկարվել նրանց հետ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22