«Փաստ»-ը հրապարակել է հարցազրույց կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի հետ:
– Պարոն Մաթոսյան, ասում են, որ նաև Դուք եք արգելել, պարտադրել այն երկու ֆիլմերի ցուցադրությունը «Ոսկեծիրան» փառատոնի շրջանակներում, որոնք վերաբերվում են ԼԳԲՏ համայնքին: Այդպե՞ս է:
– Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Բայց ես իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ արտահայտել: Եթե այդպիսի ֆիլմեր կան, ես դեմ եմ դրանց ցուցադրությանը:
– Դրանց պատճառով ամբողջ մի ծրագիր է հանվել ցուցադրությունից. երեսունից ավելի ֆիլմ: Իսկ դա նշանակում է, որմարդիկ աշխատել են, ստեղծագործել են ու հիմա զրկված են իրենց աշխատանքը ներկայացնելու հնարավորությունից:
– Միանգամայն իրավացի եք: Մյուս ֆիլմերի ցուցադրությունը փառատոնից հանելու կարիքը չկար:
– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ հանեցին: Բավարարվեին այդ երկու ֆիլմով:
– Միանգամայն իրավացի եք: Ձեր կարծիքն ու տեսակետը ճիշտ են:
– Իսկ Դուք ո՞նց եք հիմնավորում Ձեր դիրքորոշման արդարացիությունը:
– Ես հիմա հիմնավորել չեմ կարող: Որովհետև երբ ինֆորմացիա ստացա, ընդամենը որպես քաղաքացի ես դեմ եղա նմանատիպ ֆիլմերի ցուցադրությանը: Այդպես էլ ասել եմ:
– Որպես արվեստագետ և՞ս դեմ եք:
– Այո, որպես արվեստագետ էլ եմ դեմ նման ֆիլմերի գոյությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01