ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին։
Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին եւ առաջիկա անելիքներին։
Կարեւորելով միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։ Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրին՝ արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են եւ արդյունքներն ակնհայտ են։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին նախարարին տեղեկացել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի եւ ունեցած արդյունավետ քննարկումների մասին։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58