ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Միրկո Իվանիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտի» հետ անցկացրած խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Հիշեցնենք` «Բորիսով-Արենայում» երեկ տեղի ունեցած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով.
«Խաղից հետո հիասթափություն ապրեցինք: Հիմա դժվար է բառեր ընտրելը: Այլ արդյունք էինք ակնկալում: Կարծում եմ` ավելի լավ տեսք ունեինք, քան` մրցակիցը, քիչ պահեր չստեղծեցինք: Սակայն, ցուցատախտակին` ոչ-ոքի է:
Մինչև ընդմիջումը վատ խաղ չցուցադրեցինք: Պարզապես կաղեցինք իրացման հարցում: Ճիշտ է` 43-րդ րոպեին խփված գոլը պետք է ավելացներ վստահությունը: Հանդերձարանում մենք խոսեցինք այն մասին, որ երկրորդ կեսում էլ պետք է շարունակենք գործել միևնույն ագրեսիվությամբ, սրությամբ: Բայց, վերադառնալով խաղադաշտ, ծրագիրը չիրականացրինք: Նույնիսկ չգիտեմ` ինչու: Արդյունքում, շատ ցավալի գոլ ընդունեցինք: Թվում էր` ամենաբարդ հարվածը չէր, բայց հանկարծ` 1:1:
Տեղի ունեցածը մեր թիմի համար դիտարկում եմ որպես փորձություն: Տնային խաղում ցանկանում էինք առավելություն կորզել, բայց ինքներս բարդացրինք մեր գործը: Ետդարձի ճանապարհ չկա: Երևանում ամեն գնով պետք է հաղթենք»,- Իվանիչի խոսքերն է փոխանցում բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55