Մենք կողմնակից ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի և հնարավորինս կանոնավոր երկխոսությանը: Արտգործանախարարների հանդիպմանը պետք է հաջորդեն այլ հանդիպումներ, ինչո՞ւ չէ, ավելի բարձր մակարդակով: Այս մասին այսօր Ֆրանիայի ազգային տոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա նշեց, որ Արցախյան խնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի, արդյունքին պետք է հասնել բանակցությունների միջոցով: Իսկ բանակցելու համար անհրաժեշտ են կանոնավոր հանդիպումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի եզրահանգումների գալ:
«Մենք կողմնակից ենք երկու երկրների միջև ուղղակի երկխոսությանը, և հնարավորինս կանոնավոր երկխոսությանը: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ արտգործնախարարների միջև այս հանդիպումը տեղի ունեցավ»,- ասաց դեսպանը:
Շարպանտիեի մոտ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը դրական տպավորություն է թողել այն առումով, որ միտված է հետագա հանդիպումներ կազմակերպելուն:
«Պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Այս հանդիպումից թվում է, թե կարող է դրական առաջընթաց ապահովել՝ ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել հետևյալ ուղղությամբ, որ այս վերջին հանդիպմանը հաջորդեն էլի այլ հանդիպումներ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47