Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանն արդեն այնքան զենք է վաճառել, որ, Աստված չանի, պատերազմի դեպքում, նրանք իրար 5 անգամ կարող են վերացնել: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակն ուղարկելու թեմային:
Նա պատմել է, որ շատ են անդրադարձել այդ խնդրին: Ինքը հայ-ռուսական բարեկամական խմբի անդամ է եղել և բազմիցս բարձրացրել է այդ հարցը հենց Պետդումայում:
«Ռուսաստանի միակ փաստարկն այն է, որ, ի վերջո, մենք չվաճառենք՝ ուրիշը կվաճառի, մենք ենք վաճառում, որոշակիորեն ազդեցություն ենք ունենալու այդ զենքի կիրառման ժամանակ: Դա քաղաքականություն է: Ո՞վ չի արձանագրել: Բոլորն էլ արձանագրել են»,- հիշեցրել է Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մենք, անպայման, կունենանք ազդեցության լծակ: Օրվա իշխանությանն ավելի շատ հետաքրքրում է՝ այդ ազդեցության լծակն ինչ հետևանք կարող է ունենալ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չի եղել այնպիսի ուլտիմատում Ռուսաստանի դեմ, որ եթե շարունակելու է ադրբեջանական կողմին զենք վաճառել, ապա թող տանի իր ռազմաբազան տեղադրի Ադրբեջանում, նախին պատգամավորն ասել է. «Իշխանության խոհանոցին ծանոթ չեմ, չգիտեմ, չեմ կարծում, որ այդպիսի զրույց եղած չլինի ինչ-որ մակարդակով և ոչ ցածր մակարդակով: Չեմ կարող ասել, թե ինչ խութեր կան այնտեղ: Հիմա ցանկացած քայլ ենթադրում եմ, քննարկվում է, թե ինչ հետևանք կունենա: Ինձ թվում է, որ հետևանքը մտահոգում է այսօրվա իշխանությանը, որ ուլտիմատում չի ներկայացնում»:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ մեր պատմության մեջ ինչ կատարվել է, մեղավորը մենք ենք: Այն, որ 310,000 քմ-ից այսօր մնացել է դրա 10 տոկոսը, մենք ենք մեղավոր, թշնամուն չենք պարտվել, ինքներս մեզ ենք պարտվել: Ինքը երբեք որևէ մեկին չի մեղադրում:
«Այսօր պատմականորեն հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, նաև այս 25 տարիների քաղաքականությունն է այդպիսին, որ եթե անգամ այլընտրանքը կա, մի քիչ տխուր է խոստովանել, բայց այսօրվա իշխանությունը չի գնա դրան»,-ընդգծել է նախկին պատգամավորը:
Նրա խորին համոզմամբ՝ սկզբում պետք է համաչափ քայլ աներ Հայաստանը, չարեց: Հիմա, նույնիսկ եթե ոչ մեզ, ոչ Ադրբեջանին որևէ զենք չվաճառվի, եղած զենքով, արսենալով 5 անգամ կարող են իրար վերացնել այդ պետությունները:
«Խնդիրը հետևանքն է, դու գիտես, թե ում հետ գործ ունես, ցանկացած քայլ ի համար դու ենթադրում ես, թե ինչ հետևանքներ կունենա քայլերդ: Ինձ թվում է՝ իշխանությունները դա են մտածում: Անպայման մտահոգություն կունենան»,- ենթադրել է Ռուբեն Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ 1994թ. հետո, երբ կնքվեց այդ համաձայնագիրը, Արցախյան հարց, որպես 2 պետության հարց, կարգավիճակը փոխվեց: Սկսեցին տարբեր պետություններ, նաև Ռուսաստանը, բավականին լուրջ օգտագործել խաղաքարտերը:
«Քանի դեռ միասնական լուծում չեն գտել այստեղ խաղացողները, ես չեմ կարծում, թե հարցը կլուծվի»,-համոզմունք է հայտնել ԱԺ նախկին պատգամավորը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47