Առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի դեղի անվտանգ և նպատակային կիրառումն ապահովելու համար:
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին մասնագիտական հրատարակությունների միջոցով առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի այն տվյալները, որոնք հաստատվում են դեղի գրանցման ժամանակ՝ բժշկական կիրառման հրահանգների ձևով:
Տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև գործընթացի հստակությունն ապահովելու համար կառավարությունը հաստատել է դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները:
Արդյունքում ակնկալվում է հստակեցնել ՀՀ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող հարաբերությունները:
Մասնագիտական հրատարակություններում դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝ գրանցման ժամանակ հաստատված բժշկական կիրառման հրահանգին համապատասխան.
1) Դեղի անվանումը,
2) Դեղի ակտիվ բաղադրատարր(եր)ի համընդհանուր անվանումները,
3) Դեղաձևը,
4) Դեղի կիրառման ցուցումները, հակացուցումները,դեղաչափերը և ընդունման եղանակները
5) Դեղի կիրառման հրահանգները և հատուկ նախազգուշացումները,
6) Դեղի փոխազդեցությունները այլ դեղերի հետ կամ այլ բնույթի փոխազդեցությունները,
7) Դեղի կիրառումը վերարտադրողական տարիքում, հղիության և կրծքով կերակրման շրջանում,
8) Դեղի ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (տրանսպորտային միջոցների վարում, մեխանիզմների հետ աշխատանք)
9) Դեղի կողմնակի ազդեցությունները,
10) Գերդեղաչափումը,
11) Դեղի անհամատեղելիությունը այլ դեղերի և սննդի հետ,
12) Դեղադինամիկա (դեղի ազդեցությունները և դրանց մեխանիզմները)
13) Դեղակինետիկա (դեղի կենսաքիմիական փոխակերպումների կինետիկ օրինաչափությունները)
14) Դեղի պահպանման առանձնահատկությունները (առկայության դեպքում),
15) Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տվյալները
16) Դեղի գրանցման համարը
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47