ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այսպես, ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր պայուսակը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում` նույն օրը, Ք. Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում բացատրություն է տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ` հայտնելով նաև պայուսակում 1.960.000 ՀՀ դրամ գումարի առկայության մասին: Սակայն ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը նրան հորդորել է նոր բացատրություն տալ` դրանում չնշելով գումարի առկայության մասին: Ոստիկանը սպառնացել է հակառակ դեպքում Ք. Թ.-ին քրեական պատասխանատվության ենթարկել, եթե նշված գումարի առկայությունը վերջինս չկարողանա ապացուցել:
Ք. Թ.-ն երկրորդ անգամ է բացատրություն տվել` առանց գումարի մասին նշելու: Հետագայում պարզել է, որ իր սկզբնական բացատրությունը գործի նյութերին չի կցվել:
Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47