Yandex.Taxi ընկերությունը, որը ղեկավարում է հայազգի գործարար Տիգրան Խուդավերդյանը, համաձայնագիր է կնքել նմանատիպ փոխադրումների ոլորտի համաշխարհային առաջատար Uber ընկերության հետ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում օնլայն ուղևորությունների բիզնեսները միավորելու մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ բիզնեսի ծավալը գնահատվում է 3.725 միլիարդ դոլար:
Համաձայնագրի պայմաններով՝ Uber-ը և Yandex-ը նոր ընկերության մեջ ներդրում են կատարելու, համապատասխանաբար, 225 ու 100 մլն դոլարի չափով: Նոր բիզնեսի կառավարումը (59.3 տոկոս) ստանձնելու է Yandex-ը, ևս 36.6 տոկոսը՝ Uber-ը, իսկ բաժնեմասի մնացած 4.1 տոկոսը պատկանելու է երկու ընկերությունների աշխատակիցներին: Նոր ընկերությունը կղեկավարի Yandex.Taxi-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Ինչպես պարզաբանել են Yandex-ում, միավորման արդյունքում ծառայությունների օգտատերերի համար ոչինչ չի փոխվի: Ուղևորություն պատվիրելու համար հասանելի կլինեն երկու հավելվածները: Վարորդները միավորված կլինեն միասնական հարթակում: Դա թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես Yandex.Taxi-ից, այնպես էլ Uber-ից: Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի մեքենաների թիվը, կկրճատի սպասման և դատարկ երթի ժամանակը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47