Ադրբեջանը քննարկում է ՌԴ-ից զենքի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը, տեղեկատվություն է հավաքում և փորձարկումներ է իրականացնում: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Մենք այժմ արդեն լրացուցիչ ուսումնասիրում ենք սպառազինություն որոշ տեսակներ, տեղեկություն ենք հավաքում, փորձարկում ենք: Զենքի գնումը բազմաշերտ հարց է: Մի կողմից՝ պետք է խուսափել շաբլոնից, մյուս կողմից՝ բազմազանությունը խնդիրներ է ստեղծում սպասարկման համար: Դա շատ դժվար հարց է»,- ասել է Հասանովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ-ից տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Մստա-Ս» կայանքների մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով: Բաքուն «վճարել է սպառազինության համար և բարեհաջող դրանք կիրառում է»:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և ռազմամթերքի հերթական խմբաքանակը ժամանել է երկիր: Ռուսաստանից գնված սպառազինության նախորդ խմբաքանակը երկիր էր մատակարարվել հունիսին: Ինչպես գրում է գործակալությունը, պայմանագրի գումարը չի հայտարարվել, սակայն ԶԼՄ-ներում հրապարակումների համաձայն՝ այն կազմել է մոտ 5 միլիարդ դոլար:
«Պայմանագիրն արդեն իրականացվել է փաստացիորեն 90 տոկոսով: Մենք այն վճարել ենք: Մնացել են մանրուքներ: Ամեն ինչ արդեն վաղուց Ադրբեջանում է և բարեհաջող կիրառվում է… Այդ ամենը ժամանակակից զենքեր են, որոնք մենք սովորել ենք օգտագործել և կիրառում ենք»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01