Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի, Շախմատի եվրոպայի վետերանների 16-րդ առաջնության մասնակիցների հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի հերթական նորաստեղծ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացման արարողությանը: Նուբարաշեն վարչական շրջանի շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցն ունի անհրաժեշտ կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ, նաև ապահովված է սանհանգույցով: Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ նորաբաց շախմատի դպրոցն արդեն իսկ ունի 9 խումբ՝ ավելի քան 130 սաներով:
Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, նաև առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը, պատասխանատուները նկատել են, որ մարզական այս օջախների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:
Հարկ է նշել, որ այժմ ընթացքում են Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների շախմատի դպրոցների շինարարական աշխատանքները, որի ավարտից հետո Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ամբողջությամբ ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով:


17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22