ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր՝ հուլիսի 14-ին, տեղի է ունեցել «Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի եւ Վրաստանի փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում:
ԱՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հանդիպումը կազմակերպվել էր երկու երկրներում առկա բանտային առողջապահության խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները համեմատության մեջ դիտարկելու եւ լավագույն փորձը փոխանակելու նպատակով:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի գերակա խնդիրներից է, եւ այս ուղղությամբ Արդարադատության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր, որպեսզի մինչեւ տարեվերջ ամբողջապես արդիականացվեն առողջության առաջնային պահպանման ծառայությունները ՀՀ քրեակատարողական բոլոր հիմնարկներում:
«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության վրացական մասնաճյուղի ներկայացուցիչ Բակար Ջիկիան գոհունակություն է հայտնել բաց համագործակցության պատրաստակամության համար եւ ընդգծել, որ նման ձեւաչափով փոխգործակցությունները կկրեն շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական ոլորտներում կատարվող բարեփոխումների հայկական եւ վրացական փորձը, ինչպես նաեւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման խնդիրների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58