Արցախը շահագրգռված է մարդու իրավունքների պաշտպանվածությամբ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մենք փորձում ենք, մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք: Մեր հաստատությունը իրավական դիրքորոշումները արտահայտելիս, տարեկան զեկույցներում հղում է անում իրավապաշտպան եվրոպական համակարգին: Արցախի գերագույն դատարանն էլ շատ հաճախ հղումներ է կատարում եվրոպական կոնվենցիային: 2015թ.-ին Արցախը իրավապարտադիր համարեց մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և այլն: Մենք մեծ հաշվով ուղիղ պարտավորություն չունենալով, լինելով չճանաչված պետություն, ամեն ինչ անում ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, որովհետև սա մեզ է պետք, որովհետև մենք մեզ զգում ենք Եվրոպայի մաս»,- շեշտեց օմբուդսմենը:
Դիտարկմանը, թե Արցախում ժամանակ կար, երբ ընդդիմության ներկայացուցիչներ էր Ստեփանակերտի քաղաքապետը, իսկ հիմա սահմանադրություններ են փոխվում, որպեսզի ներկայիս իշխանությունները վերարտադրվեն, արդյոք սա ժողովրդավարությանը դեմ քայլ չէ՞, Ռուբեն Մելիքյանն այսպես արձագանքեց. «Դա Ձեր մոտեցումն է: Իմ մանդատը մարդու իրավունքներն են, ես քաղաքական գործունեություն չեմ իրականացրել ու մոտ ժամանակներս չեմ պատրաստում իրականացնել: Ձեր հարցը քաղաքական բովանդակություն ունի, իսկ դուք խոսում եք մարդու իրավունքների պաշտպանի հետ»:
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ մարդու իրավունքների տեսանկյունից քաղաքական համակարգը նշանակություն չունի: Մելիքյանի խոսքով՝ մարդու իրավունքները կարող են պաշտպանվել կամ ոտնահարվել թե՛ նախագահական, թե՛ պառլամենտական, թե՛ միապետական համակարգերում: «Եթե բերեք օրինակներ, որ որևէ կապ կարող է լինել այս գործընթացների ու մարդու իրավունքների պաշտպանվածության միջև, ես դրան կարձագանքեմ, բայց նման խնդիր այս պահի դրությամբ հայտնի չէ»,- նշեց ԼՂ օմբուդսմենը:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58