ARM | RUS |

Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ

14.07.17 | 16:57

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին եւ մայիսի 14-ին կայացած, համապատասխանաբար, ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ընթացիկ ամփոփ տեղեկատվություն:

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ եւ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:

Նշված 923 հաղորդումներից 68-ը միացվել են նույն դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումների եւ ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին եւ ընթացքը լուծվել է համատեղ:

Մնացած 855 հաղորդումներից 835-ով ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում այդ հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ բերվել է յոթ բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Երկու դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, որոնց քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

20 դեպքերով առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 149-րդ հոդվածի (լրագրողի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է նույնքան քրեական գործ:

Դրանցից՝

-1-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել է մեկ այլ քրեական գործի.

-5-ով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

-մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.

-12 քրեական գործ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից յոթով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից վեցով անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է մեկ տարի փորձաշրջան: Նշված դատավճիռներից երեքի դեմ հսկող դատախազների կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով, բերվել է վերաքննիչ բողոք: Մեկ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, իսկ մնացածով դատաքննությունը դեռեւս շարունակվում է.

-մեկ քրեական գործով վարույթը գտնվում է նախաքննության փուլում:

14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրություններ

Աշխատանքային խումբն առանձնացրել է 14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման եւ ընթացքին առնչվող առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 124 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ եւ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:

Ձեռնարկված՝ օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 124 հաղորդումներից 8-ը միացվել են նույն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 106-ով դրանցում նշված հանգամանքներն հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից բերվել է երեք բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Մեկ դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված եւ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք), 149-րդ հոդվածի (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 153-րդ հոդվածի (այլ անձի փոխարեն քվեարկելը), 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (ընտրակաշառք տալը) եւ 309-րդ հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ:

Դրանցից՝

-2-ը նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով միացվել են համանման փաստական հանգամանքներով երկու այլ քրեական գործերի.

-2-ով քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

-2 քրեական գործ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.

-4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման ընթացքում եւ քվեարկության օրը հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձեւակերպումներ են պարունակել: Մեծապես այդ հանգամանքներով է պայմանավորված նաեւ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հարյուրավոր որոշումների պարագայում ընդամենը մեկ տասնյակ բողոքների առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական է լինելու դեռեւս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու եւ դրանցով անցնող անձանց արարքներին անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ դատարանում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված դատավճիռներ կայացնելու ու կատարված հանրորեն վտանգավոր արարքներին համարժեք պատիժներ նշանակելու նկատմամբ՝ ապահովելով այդ գործընթացների պատշաճ հրապարակայնությունը:


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47