ԼՂ հարցի լուծումը եթե չեն գտնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ապա դա կարող է իրականացնել հարևան Իրանը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Բոլորը պատրաստվում են նոր խոշոր զարգացումների տարածաշրջանում, բացի մեր իշխանություններից»,- ասաց նա և նշեց, թե սակարկությունների դաշտ է բացվել:
Ըստ Շաքարյանցի՝ Չինաստան-Իրան-ՌԴ համագործակցության նոր վեկտոր է բացվում և այստեղ ՀՀ-ի կողմնորոշումը կարևոր է, մասնավորապես Չինաստանի Մետաքսի ճանապարհ նախագծի շրջանակներում:
Նա մատնացույց արեց մյուս կարևոր նախագիծը՝ «Մեկ նավահանգիստ, մեկ ճանապարհ», որը նրա խոսքով՝ նույն տնտեսական գոտու մետաքսյա ճանապարհի ծովային տարբերակն է և որի համար կառուցվում է արտասահմանյան բազաներ:
Մյուս կողմից Շաքարյանցի խոսքով՝ Սիրիայի հարցում հակամարտության մյուս կողմերը՝ ԱՄՆ, Ֆրանսիա, իրենց պարտությունը, ըստ էության, խոստովանում են՝ ասելով, թե Ասադի հեռացում չեն պահանջում:
Միաժամանակ նա հավելեց, որ մյուս վեկտոր համարվող Իսրայելի կողմից հետաքրքրություն կա հայերի և Հայաստանի նկատմամբ և գլխավոր շեշտադրումը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ է, և այստեղ էլ Իրանն իր հերթին է հուշում Հայաստանին կողմնորոշվել այց հարցում:
«Հայտնի քաղաքական գործիչ Ալի Լարիջանից նախազգուշացում եղավ Հայաստանի Հանրապետությանը, ով այն մարդկանցից է, որ միշտ խաղի մեջ է լինում: Հունիսի 27-ին Սեուլ քաղաքում, կայացավ Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողով, Բաբլոյանին նախազգուշացվում է՝ Իսրայելի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կբերի վատ հետևանքների: Իսկ ինչո՞ւ է Իրանը զգուշացնում Հայաստանին և ոչ Ադրբեջանին, մտածելու տեղիք է, մինչդեռ արի ու տես, Հայաստանը կողքի հարևանից ոչինչ տեղյակ չէ»,-ասաց նա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47