Հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 339 ՍՍ 22 համարնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին Հարթավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները քաղաքացիների, ճանապարհային ոստիկանների հետ փորձում են դին դուրս բերել ձորից: Սակայն անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որպեսզի մեքենան, որը դիզվառելիքով է բարձված եղել, դարձի բերեն, որպեսզի դին տեղափոխեն երթևեկելի գոտի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում գործող «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47