Հատկապես Բաքուն և որոշ չափով Անկարան խոչընդոտում են Աբխազական երկաթգծի բացման գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Վերջինս նշեց, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում, գործընթացն արագացնելու համար ՌԴ ԱԳ նախարարը վերջերս մեկնել էր Աբխազիա և Աբխազիան երկաթգիծը բացելու հարցում իր հավանությունը տվել է:
«Կարծում եմ, որ Աբխազական երկաթգծի բացումը, որը կվերականգնի Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի միջև հաղորդակցությունը, մոտ ապագայում տեղի կունենա: Այս գործընթացին խանգարում է Վրաստանի միջոցով Բաքուն, իսկ որոշ առումով նաև Թուրքիան, որովհետև պաշտոնական Անկարայի ուշադրությունը Մերձավոր Արևելքն է»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:
Վերջինս շեշտեց, Բաքուն խոչընդոտում է երկաթգծի բացմանը, որովհետև Հայաստանին մեկուսացնելու, շրջափակման մեջ պահելու քաղաքականություն է վարում:
«Ադրբեջանում հասկանում են, որ եթե երկաթգիծը բացվի, այն նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար, սա կոմունիկացիա է, ՌԴ հետ կապերը խորացնելու նոր միջոց է: Իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, ունի բազմաթիվ առևտրային, ռազմական և այլ պայմանագրեր, որոնք ենթադրում են Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցություն»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:
Իսկ ահա Թուրքիայի պարագայում, ըստ նրա, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Տարասովն ասաց, որ պաշտոնական Անկարան խնդիր ունի «սեփական դաշտում ու դրանք լուծելով է զբաղված»:
«Թուրքիան սեփական դաշտում ֆուտբոլ է խաղում, իսկ սեփական դաշտում ֆուտբոլ խաղալ, նշանակում է՝ երբեմն պարտվել, երբեմն հավասարեցնել հաշիվը, հաղթել՝ հազվադեպ: Անկարան կարող է ազդել Բաքվի վրա, որ Բաքուն ավելի շատ հետևողական լինի այս հարցում, բայց հենց Թուրքիան այս պահին չունի դրա ժամանակը»,- ասաց Ս. Տարասովը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ որոշակի դասավորվածության պարագայում հարցը մոտ ժամանակներում կարող է լուծվել, երկաթգիծը կբացվի, բայց ոչ հիմա: Ստանիսլավ Տարասովը շեշտեց, որ աբխազական երկաթգիծը կբացվի միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում լինի հարաբերական անդորր:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32