ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր եթե մի բան արել է՝ իր բոլոր քայլերի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումն է: Յուրաքանչյուր աննշան գործողություն, այց, ելույթ անմիջապես ուղեկցվում է քարոզչական արշավով, իսկ այդ արշավի լեյտմոտիվը կա ու մնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեության ստվերումը: Հրաշալի հասկանալով, որ մարդիկ Աշոտյանին չեն սիրում, Մկրտչյանը մտածում է, որ հիմա ինչ էլ ինքը անի՝ դրականորեն է ընկալվելու, միայն թե դա լինի ի հեճուկս իր նախորդի:
Այդ իսկ պատճառով էլ երբ այսօր նախարարը աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ գործուղումների թիվը նվազագույնի պետք է հասնի, լուրն անմիջապես հանրությանը մատուցվեց նման վերնագրով. «Լևոն Մկրտչյանը շարունակում է փոխել Արմեն Աշոտյանի թողած կանոնները»:
Հիմա փորձենք հասկանալ, թե Աշոտյանի կանոն ասվածը ինչն է այստեղ: Մկրտչյանը սահմանել է, որ գործուղման գումարները վճարվելու են ըստ կտրոնների և հաշիվ ապրանքագրերի: Նախկինում՝ Արմեն Աշոտյանի օրոք, գործուղման գումարները տրվել են նախավճարի տեսքով, իսկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այսուհետ գումարը գործուղումից վերադառնալուց հետո է հատկացվելու՝ ըստ ներկայացված փաստաթղթերի:
Թվում է, թե առանձնապես որևէ էական բան չի կատարվել: Սակայն եկեք մի պահ մտածենք, թե գործուղման մեկնող աշխատակիցն այդ ի՞նչ գումարներով պիտի գնա ու գա: Ո՞ւմ փողերով պիտի վճարի ճանապարհածախսը, հյուրանոցի վճարը, սննդի համար: Իր գրպանի՞ց: Իսկ եթե մարդն այդքան փող չունի՞: Պիտի պա՞րտք վերցնի: Եվ սա համարվում է խելացի փոփոխությո՞ւն: Էլ չենք ասում, որ նույն հաշվետվություններն ու կտրոնները նախկինում նույնպես ներկայացվում էին, այնպես որ Մկրտչյանը որևէ նոր բան չի բերել: Ընդամենը որոշել է մի անգամ էլ քար նետել Աշոտյանի բոստանը, բայց այս անգամ քարը կարծես թե բոլորովին այլ վայրում է ընկել:
Սկզբնազբյուրը՝ Shame.am
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47