Իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունյաթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«2016/17 մրցաշրջանի գերազանց ընթացքը մեծացրեց Մխիթարյանի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի համբավը, երբ նա օգնեց իր թիմին անգլիական լիգայի գավաթում, Սուպերգավաթում և Եվրոպա լիգայում: Մրցաշրջանի ընթացքում խփած 11 գոլերով նա «կարմիր սատանաների» երկրորդ լավագույն ռմբարկուն դարձավ` Զլատան Իբրահիմովիչից հետո, մինչդեռ 28-ամյա ֆուտբոլիստը նաև 5 փոխանցման հեղինակ է դարձել»,- գրում է հոդվածագիրը:
«Գոլեր հեղինակելով «Սենթ-Էտիեն»-ի, «Ռոստով»-ի, «Անդերլեխտ»-ի և «Այաքս»-ի հետ խաղերում Հայաստանի հավաքականի ավագն իր ազգին «դրեց քարտեզի վրա»` դառնալով Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որը նվաճում է եվրագավաթային մրցաշարի տիտղոս:
Ընդհանուր առմամբ, նա այժմ 18 տիտղոս է նվաճել 4 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում, և նա առհասարակ մտադրություն չունի կանգ առնել այսքանով»,- գրում է «Marca»-ն:
Իսպանական պարբերականը նաև փաստում է, որ 2017/18 մրցաշրջանը կարևոր կլինի Մխիթարյանի և նրա թիմի համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադառնում է Չեմպիոնների լիգա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55