Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը և ազգագրագետ, գյուլյան դպրոցի հոգեբան, երաժիշտ Լիլիթ Սիմոնյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան հուլիսի 23-ին նշվող Վարդավառ տոնին, որին նախորդում է մեկ շաբաթյա պահքը:
Տեր Շմավոնն ասաց, որ Վարդավառը՝ Պայծառակերպության տոնը Քրիստոսի՝ Աստծո որդին լինելը բացահայտելու խորհուրդն ունի: Նա ասաց, որ երբ Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու, աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է և լույս է իջնում իր վրա:
«Վարդավառ անունը կապված է վարդ ծաղիկի հետ: Վարդը, քանի դեռ չի բացվել, չենք իմանում, թե ինչ գույն ունի և Քրիստոս կարծես մինչ այդ թաքնված էր, այսինքն` բոլորը տեսնում էին նրա գործերը, հրաշքները, սակայն այդ ամենը բացատրված չէր, իսկ այդ ժամանակ նա ցույց տվեց, որ ինքն է Աստծո որդին ՝բացահայտելով իր աստվածությունը»,-ասաց նա:
Քահանան նշեց, որ Վարդավառը երրորդ տաղավար տոնն է, և յուրաքանչյուր տաղավար տոնին նախորդում է պահոց շրջան՝ մեկ շաբաթյա պահք, որը կոչված է մարդկանց զգաստացնելու: «Այն իրենից ներկայացնում է պահեցողություն և հետ է պահում հոռի ցանկություններից: Պահքը միտում ունի մաքրագործելու, այն անդրադարձ է սեփական եսին»,-ասաց նա և նշեց, որ Վարդավառի հաջորդ օրը համարվում է մեռելոց:
Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ ազգագրագետները ևս համամիտ են եկեղեցու բացատրության հետ, որ Վարդավառ անունը կապված է վարդերի ծաղկման շրջանի հետ: «Դատելով Սահակ պարթևի կանոններից՝ հնում տոնը նշվում էր ուխտագնացությամբ, այսինքն` վանքի տոն էր և այդ ավանդույթը մինչ օրս չի փոխվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մեկը մյուսին ջրելու ավանդույթին, ապա նա ասաց, որ կասկածներ կան այն հարցում, որ միշտ այդպես է եղել, քանի որ մինչև 19 րդ դարը այդ մասին տեղեկություններ չկան: «Դատել, թե հեթանոսության շրջանում ինչ տոնակատարություն է կատարվել չենք կարող»,-ասաց նա և նշեց, որ Վարդավառին ընդունված է վարդերով և այլ ծաղիկներով զարդարել վանքերի՝ այդ թվում չգործող վանքերի սեղանները:
Նա ասաց, որ Նախիջևանի շրջանում ընդունված էր այլակերպություն տերմինը բացատրել նրանով, որ պետք է մարդկանց այնքան ջրել, որ անճանաչելի դառնան՝ այլակերպվեն:
Լիլիթ Սիմոնյանը օրինակելի համարեց հատկապես գյուղերում տոնը նշելու կուլտուրան և ասաց, որ այնտեղ Վարդավառը Նոր տարուց ավելի է կարևորվում:
Տեր Շմավոնն ասաց, որ ցանկացած տաղավար տոնին եկեղեցիները լեփ-լեցուն է և տոնը միայն միմյանց ջրելը չէ: Նա նկատեց, որ ներկայումս միմյանց ջրելու ավանդույթը այնպես է արվում, որ ոտնահարվում է բոլոր նորմերը և կոչ արեց այդ օրը լինել պարկեշտ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47