Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը թուրքական բանտից փախուստի դիմելուց հետո հարցազրույց է տվել թուրքական ամենաընթերցվող պարբերականին՝ «Հյուրրիյեթին» և առաջին անգամ բացել փախուստի դիմելու միջոցի մասին որոշակի փակագծեր:
Նշանյանը հայտարարել է, որ Թուրքիայում որոշակի գումարի դիմաց փախուստ կազմակերպելն առանձնապես բարդ չէ:
Պոլսահայ մտավորականը հայտարարել է, որ Թուրքիան նաև հայերի երկիրն է և ինքն անպայման վերադառնալու է: Նա հստակեցրել է, որ առայժմ դեռ դուրս չի եկել երկրից:
«Սկզբում սեղմեցի էի ատամներս (Ուզում է ասել համբերում էր – tert.am), սակայն տեսնելով, որ ոչ մի կերպ չեն հրաժարվում անօրենությունից՝ կայացրի այս որոշումը: Ես չէի կարող թույլ տալ, որ այս ապուշությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել», - անկեղծացել է Նշանյանը:
Ավելի վաղ թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի լրագրողներից մեկին տված մեկնաբանությունում Նշանյանն ասել էր. «Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդեն բավական է: Այս պայմաններում որոշեցի օգտվել պետության թերացումներից և դուրս գալ նրանց վերահսկողությունից: «Թող ոչ ոք չկասկածի, որ երբ ժամանակը գա՝ ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածի մասին:», - ասել է նա թուրք լրագրողի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:
Նշենք, որ Նշանյանը գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008թ.:
2010թ.-ին Նշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։
Index Anatolicus-ն առցանց է դարձել 2011թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56.000 քարտեզագրված տեղանուն։
tert.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01