Մոսուլ քաղաքի արևմուտքում իրաքցի ուժայինների անցկացրած անվտանգության գործողություններից մեկի ժամանակ գաղտնի թունելներից մեկում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների 25 կին:
Կանանցից 3-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 5-ը՝ գերմանուհիներ, 3-ը՝ ռուս, 1-ը՝ չեչեն, 2-ը՝ կանադացի, մնացածը՝ Լիբիայի և Սիրիայի քաղաքացիներ, հաղորդում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրներին:
Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի վարչության պատասխանատուներից Հայդար ալ Արաժին լրատվամիջոցներին հայտնել է, որ կանայք կրել են մահապարտի գոտիներ, ինչպես նաև զենք են ունեցել իրաքյան ուժերի վրա հարձակվելու համար:
Փորձագետները կարծում են, որ Մոլսուլում պարտություն կրած ԻՊ-ականները, տարածքի անապատային հատված ետ քաշվելով, կփորձեն պարտիզանական պատերազմ վարել:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին:
Մոսուլը ԻՊ ահաբեկիչների ձեռքում է գտնվում 2014թ.-ից:
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44