Երբ մենք արդեն գործ ունենք կատարված փաստի հետ, երբ ֆիքսվել է, որ խախտվել է որևէ մեկի իրավունքը, ուրեմն սա պետք է առաջացնի հետևանքներ: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում:
Նրա խոսքով՝ գերխնդիրը հետևյալն է. վարույթի ընթացքում մարդու իրավունքներն անշեղորեն ապահովել:
«Մենք այդպիսի խախտումներ կարող ենք հայտնաբերել դատախազական վերահսկողական մեխանիզմներով, կարող ենք հայտնաբերել մեր ներպետական դատարանների կայացրած համապատասխան ակտերով և վերջին ատյանը Եվրոպական դատարանն է, երբ այդպիսի խախտումներ արձանագրվում են Եվրոպական դատարանի որոշումներում: Սա ևս նույն տրամաբանությամբ պետք է առաջացնի հետևանքներ»,-ասել է գլխավոր դատախազը:
«Այդ հետևանքները հետևյալն են. յուրաքանչյուր նման դեպքում քննության առարկա դառնա, թե որ պաշտոնատար անձի կողմից ինչ չափով բացեր, սխալներ, խախտումներ թույլ տրվեցին, որը հանգեցրեց մարդու իրավունքի խախտման, և իր թույլ տված խախտման, իր զանցանքին կամ հանցանքին համարժեք պետք է հետևի համապատասխան պատասխանատվություն»,-ընդգծել է Արթուր Դավթյանը:
Ըստ նրա՝ համապատասխան ֆինանսական պատասխանատվության տեսակ կա դատական համակարգում, բայց այն, որ դատարաններն իրենք այդ համապատասխան տուգանքները վճարեն, սա խիստ վիճահարույց խնդիր է:
«Ինձ համար դա միանշանակ ընդունելի չէ, որովհետև մենք այստեղ բախվում ենք մեկ այլ շատ կարևոր սկզբունքի հետ՝ դատավորների անկախության, անկողմնակալության, անաչառության սկզբունքի հետ: Ցանկացած այսպիսի մեխանիզմ շատ խորը ուսումնասիրության կարիք ունի, արդյոք դա չի՞ վնասի այլ, դրանից ոչ պակաս համապատասխան երաշխիքների, որոնք ապահովում են արդարադատությունը»,-կարծիք է հայտնել Արթուր Դավթյանը:
Նա ասել է, որ իրեն հայտնի չեն երկրներ, որտեղ ուղղակիորեն Եվրոպական դատարանի համապատասխան որոշումների արդյունքում համաչափորեն կամ նույնչափ նյութական պատասխանատու դառնում է համապատասխան դատավորը: Սա նաև իրավական գնահատման առումով է իր մեջ ռիսկեր պարունակում:
«Ցանկացած գործունեություն, այդ թվում՝ բարդագույն գործունություններից մեկը՝ արդարադատությունն իր մեջ սխալի ռիսկեր է պարունակում: Եթե մենք նույն տրամաբանությամբ մոտենանք, ապա նույն հաջողությամբ, ցանկացած այն դեպքում, երբ մեզ մոտ վերադաս դատական համակարգը կբեկանի ստորադաս դատական համակարգի ակտը, նորից պետք է բարձրացնենք ստորադաս դատարանի դատավորի պատասխանատվության խնդիրը, բայց մենք դա չենք անում, որովհետև քաջ գիտակցում ենք, որ դա էլ իր հերթին նպաստում է համապատասխան դատավորի՝ իր ներքին համոզմամբ անկախ, բերված փաստերի գնահատմանը»,-նկատել է գլխավոր դատախազը:
Նրա կարծիքով՝ լուծումները ծայրահեղ չպետք է լինեն: Դրանք պետք է 2 համապատասխան ուղղություններով լինեն՝ ռիսկերի հստակ հաշվառմամբ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47