Ոստիկանությունը սպասում է Արայիկ Խանդոյանի՝ օրերս Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում ծեծի ենթարկվելու գործով նախաքննության ավարտին: Միաժամանակ, այդ գործով նշանակված ծառայողական քննություն չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին՝ ի՞նչ դասեր քաղեցինք մեկ տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքից, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. «Կարծում եմ՝ ավելի ուշ կարելի է այդ հարցին պատասխանել, քանի որ այս պահին դատաքննություն է գնում, և ոստիկանությունը ձեռնպահ է մնում որև կարծիք հայտնել»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ Ջրառատի գյուղապետի տեղակալը դատարանի դահլիճից աղմկահարույց գործի շրջանակներում ազատ արձակվեց, քանի որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մերձավորն է: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանը նկատեց, որ չի կարող պատասխանել դատաքննության փուլում գտնվող գործին վերաբերող հարցերին.«Որևէ նախաքննություն չի կարելի կապել կոնկրետ անձի հետ: Կա նախաքննություն և նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասաց նա:
Արդյոք ոստիկանությունը բացառո՞ւմ է ՊՊԾ գնդի գրավման կրկնությունը, հարցին էլ ուժային գերատեսչության ներկայացուցիչը պատասխանեց՝ ոստիկանությունը կանխատեսումներով չի զբաղվում, այլ բացահայտում և կանխարգելում է հնարավոր հանցագործությունները՝ պահպանելու հասարակական կյանքը: Իսկ թե ինչու ոստիկանությունը չկարողացվ կանխարգելել անցած տարվա ողբերգական դեպքերը, Աշոտ Ահարոնյանը բացատրեց հանգամանքով, որ հանցագործություններ կատարվում են աշխարհի բոլոր երկրներում:
Զրույցի ավարտին ոստիկանության ներկայացուցիչն անդրադարձավ նաև կոլեգիայի նիստին հետևած փոխատեղություններին՝ տեղեկացնելով, որ փոխատեղվել են ոստիկանության Վայքի և Եղեգնաձորի պետերը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47