2017 թվականի ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հակառակ կողմի փաստաբանները գործել են պալատի հրահանգով և հովանավորչությամբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Ես համոզված եմ, որ հարձակման եկած «հյուրերն» իմացել են, որ մնալու են անպատիժ: Կա տեսանյութ, թե ինչպես են նրանք գալիս, նրանցից մեկը նախ գալիս տարածքն է ուսումնասիրում, որից հետո գալիս են մնացած երեքը: Այս առումով ինչն է հետաքրքիր,թե ինչպես են հեռանում ու ներկայացնում են, թե ի՞նչ վնասվածքներ ունեն, և արդյոք ունե՞ն, թե ոչ վնասվածքներ»,-ասաց Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ այդ ամենը ունենալով իրենց տրամադրության տակ, քննչական մարմինը մեղադրանք է առաջադրել Տիգրան Աթանեսյանին.«Սա այլ կերպ անվանել, քան հարձակվողների հովանավորչություն, հնարավոր չէ: Եթե նրանք չունենային երաշխիքներ, նրանք այդ քայլին չէին դիմի: Հիմա էլ, եթե հովանավորչությունը չլիներ, նրանք այդ քայլերին չէին դիմի: Հարձակման եկած բոլորը պաշտոններ են զբաղեցնում, եթե Փաստաբանների պալատի հրահանգով չեն գործել, ապա մեկ վայրկյանից ավել իրենց պաշտոններում չէին մնա, սակայն շարունակում են աշխատել»:
Երվանդ Վարոսյանը նշեց, որ եթե պալատը կարծում է, որ ծեծի հոդվածով գործ է ուղարկում դատարան, ապա սխալվում են.«Եթե թվում է, որ սա ուղարկվելու է դատարան որպես ծեծի մասին գործ, ապա չարաչար սխալվում են, սա լինելու է գործ 2013 թվականից մինչև օրս պալատում տեղի ունեցածի մասին»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:

16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47