Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մոհամադ Բաղերին սպառնացել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին և ուժերին, եթե ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահակախումբը ներառի ահաբեկչական ցանկում, հայտնում է Al Arabiya-ն:
Բաղերին Մաշադ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հեղափոխության պահակախումբը ահաբեկչական ցանկում ներառելը կարող է «թանկ նստել» Միացյալ Նահանգների և տարածաշրջանում նրա ռազմաբազաների և ուժերի վրա:
Նա նախազգուշացրել է նաև կոնգրեսական օրենսդիրներին Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ նոր պատժամիջոցների հետևանքների մասին:
Գեներալ Բաղերին իր ելույթում նշել է, որ «Իրանի հրթիռային հնարավորությունները պաշտպանական են և բանակցությունների առարկա չեն»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ Թեհրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանային անվտանգության համար:
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասնել են, որ Իրանի դեմ նախապատրաստվում են նոր տնտեսական պատժամիջոցներ, ինչը կապված է երկրի բալիստիկ հրթիռային ծրագրի զարգացման հետ:
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ թեև Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պահանջները, այնուհանդերձ, նախագահ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համարում են, որ «Իրանն ԱՄՆ շահերի համար ամենալուրջ վտանգը ներկայացնող երկրներից է»:
Ամերիկյան կողմն Իրանին մեղադրում է բալիստիկ հրթիռային համակարգը զարգացնելու, ապստամբներին ու ահաբեկիչներին աջակցելու, Սիրիայում իրականացված բռնություններին մասնակցելու համար:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44