Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքը չի ազդել Հայաստանից դեպի Եգիպտոս զբոսաշրջային հոսքի վրա: Զբոսաշրջային ընկերությունները հայտնում են, որ այդ դեպքից հետո որևէ խնդիր չի առաջացել:
«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակիցը:
Հայ զբոսաշրջիկների շրջանում նման պահանջարկը պայմանավորված է ուղիղ չվերթի առկայությամբ, գների մատչելիությամբ: Ընկերություններից փոխանցեցին, որ այս տարի Եգիպտոսին զուգահեռ հայ զբոսաշրջիկները շատ են սկսել հետաքրքրվել դեպի Թուրքիա ուղղությունով:
«Եթե նախորդ տարի ընդհանրապես Թուրքիայում հանգստանալու մասին հարցնող չունեինք, ապա այս տարի հետաքրքրվողները շատ են: Ինչ վերաբերում է գներին, ապա ասեմ, որ նախորդ տարի ավելի էժան էր, քան այս տարի»,-փոխանցեցին տուրօպերատորները։
Թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը ոլորտի մասնագետները միանշանակ դժվարացան պատասխանել, սակայն նշեցին, որ այս տարի որոշ եվրոպական ուղղություններով վիզա ստանալու գործընթացը փոքր-ինչ բարդացել է: Եվ որպեսզի վիզային քաշքշուկների մեջ չընկնեն, շատերը նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ մուտքն ավելի դյուրացված է:
Ինչ վերաբերում է այս տարվա պահանջված այլ ուղղություններին, ապա հայ զբոսաշրջիկների զգալի մասը շարունակում է նախընտրել Վրաստանը: Պահանջված ուղղություններից է Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Բուլղարիան:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47