Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց Արցախում սպասվող նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների հնարավորությունները՝ նշելով, որ Արցախի համար նախագահական համակարգն ավելի արդյունավետ է:
Նա նշեց, որ երբ սահմանադրության հանրաքվեի շրջանակներում քաղաքացիներին հարց են ուղղել, թե ում կցանկանան տեսնել նախագահի պաշտոնում, Բակո Սահակյանի անունը տվել է 76 տոկոսը , իսկ Վիտալի Բալասանյանին՝ 12,5 տոկոսը:
Նա ներկայացրեց, թե ներկայիս նախագահ, առաջադրված նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախագահության տասը տարիների ընթացքում ինչ առաջընթաց է ապահովել Արցախը և մատնանշեց, որ եթե մինչ 2017 թվականը բնակչությունը կրճատվում էր, ապա նրա նախագահության շրջանում տասնմեկ հազարով աճել է, ՀՆԱ-ն երեք անգամ աճել է՝ հասնելով 230 միլիարդի է և իրականացվել է ծնելիության խթանման, երիտասարդ ընտանիքների խթանման մեծ ծրագրեր:
«Բակո Սահակյանը ոչ թե իրավունք ունի, այլ ավելի ընկալելի նախագահ է, ժողովրդավար է, տիրություն է անում բնակչությանը և բավականն ապահովված է բանակը: Նա իմաստուն է և բնակչությունը պետք է հպարտ լինի նրանով: Նրա ընտրությունը բավականին հիմնավոր և ընկալելի, ընդունելի է ժողովրդի կողմից: Բակո Սահակյանը շահավետ, օգտակար աշխատանք է կատարում ոչ միայն որպես ղեկավար, այլ որպես մարդ: Նա բավականին խիստ և դաժան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր վնասում են Արցախին»,- ասաց նա:
Անդրադառնալով Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության կողմից ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրված խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությանը, Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ շարժումը զգալի ընդդիմադիր ուժ է համարվում: Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունն արհեստականորեն է առաջ մղվել, որպեսզի մրցակցություն ապահովվի և Բակո Սահակյանի ընտրությունը դառնա ժողովրդավար: «էդուարդ Աղաբեկյանը բավականին երիտասարդ է, կարող է իրեն այնպես դրսևորել, որ նրա թեկնածությունն ընկալելի լինի»,-ասաց նա:
Նա նշեց, «Վերածնունդ» կուսակցության Հայկ Խանումյանը խորհրդարանում մեկ ձայն ունի, որը որոշիչ չէ և կոչ արեց նրան ավելի համեստ լինել: «Խորհրդանում այսօր 33-ից 28 տեղը այսինքն՝ 85 տոկոսը ձայնը կտան Բակո Սահակյանին, իսկ մյուս ընդդիմադիր թեկնածուին՝ 9-12 տոկոսը»,-ասաց նա:
tert.am
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03